Փարիզում 2015թ․ նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների գործով մասշտաբային գործընթաց է սկսվել
Փարիզում 2015թ․ նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների գործով մասշտաբային գործընթաց է սկսվել, հաղորդում է RFI-ը։ Ահաբեկչությունների հետեւանքով 130 մարդ էր զոհվել։
Որպես մեղադրյալ դատարանի առջեւ կկանգնի 20 մարդ։
Նրանցից 14-ը ֆրանսիական եւ բելգիական արդարադատության ձեռքում են եւ ներկա կլինեն դատին։ 6-ը ներկա կլինեն հեռակա կարգով։ Նրանից 5-ը զոհված է համարվում։
Ահաբեկչությունների մասնակից 31-ամյա ֆրանկո-մարկոկացի Սալահ Աբդեսլամը միակ ողջ մնացած անձն է։ Ըստ մեղադրանքի վարկածի՝ նա առանցքային դեր է ունեցել նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների պատրաստման եւ իրականացման գործում։ Ավելի ուշ նա քննությանը պատմել է, որ այդ օրը նա պետք է մեկներ Ստադ դե Ֆրանս, որպեսզի պայթեցներ իրեն։
«Ես հրաժարվեցի ինձ պայթեցնելու մտադրությունից, երբ կայանեցի մեքենաս։ Ես իջեցրեցի 3 ուղեւորի, ապա հեռացա»,-ասել է նա քննիչներին։