ՌԴ ԱԻՆ ղեկավարը ցատկել է ջուրը՝ փրկելու զառիթափից ընկած ռեժիսորին․ մանրամասներ
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը մահացել է ծառայության ընթացքում՝ փրկելով մարդու կյանք:
Ինչպես պարզվել է, Արկտիկայի և Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացմանը նվիրված նոր վավերագրական ֆիլմի նկարահանման ժամանակ զառիթափից ընկել է հայտնի ռեժիսոր և օպերատոր Ալեքսանդր Մելնիկը: Նա «արկտիկական» վարժանքների մեկնելիս ուղեկցել է ՌԴ ԱԻՆ ղեկավարին։ Ականատեսների խոսքով ՝ նախարարը բոլորից արագ է արձագանքել, տառացիորեն մի քանի վայրկյան է անցել, և նա ցատկել է ջրի մեջ, որտեղ խոշոր քարեր են եղել։ Ստացված վնասվածքներից երկուսն էլ որոշ ժամանակ անց մահացել են։
Զինիչևը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 18-ին Լենինգրադում: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի բիզնեսի և իրավունքի ինստիտուտի տնտեսագիտության և ֆինանսավարկային ֆակուլտետները: 2013 թվականին նա մասնագիտական վերապատրաստում է անցել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում:
1984-1986 թվականներին ծառայել է Հյուսիսային նավատորմի ԽՍՀՄ զինված ուժերում: 1987-2015 թվականներին աշխատել է պետական անվտանգության մարմիններում: