Մխիթարյանը չի բացառել, որ ապագայում կարող է խաղալ Ռուսաստանում
«Матч ТВ»-ի հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է կարիերան Ռուսաստանում շարունակելու հնարավորության մասին հարցին:
«Այս պահին ես խաղում եմ «Ռոմայում», որտեղ ինձ լավ եմ զգում: Ժամանակը ցույց կտա՝ հետո ինչ կլինի: Երբեք մի՛ ասա՝ երբեք»,- ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հենրիխը իր մարզական կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում»: Հետագայում հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում», «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», «Մանչեսթեր Յունայթեդում» ու «Արսենալում»:
32-ամյա հայ կիսապաշտպանը «Ռոմայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 4 խաղի՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: