ՀՀ հավաքականը առաջին խաղակեսից հետո հաղթում է Լիխտենշտեյնին
ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման առաջին կեսից հետո հաշիվը 1-0 է` հոգուտ մեր հավաքականի: Խաղակեսի ավելացված 5-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով գոլի հեղինակ է դարձել մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն էլ վաստակել էր տուգանայինը:
Ի դեպ, մրցավարը 11 մետրանոց նշանակելու որոշումը կայացրել է VAR համակարգով դրվագը շատ երկար ուսումնասիրելուց հետո: Խաղն անցնում է մեր հավաքականի տարածքային բացահայտ առավելությամբ: