Շառլ Միշելը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Շառլ Միշելը գրել է Twitter սոցիալական ցանցում:
Եվրոպական խորհրդի նախագահի խոսքերով՝ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում նա քննարկել է Աֆղանստանում վերջին զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի վրա:
Նա ասել է, որ ԵՄ-ն և Ռուսաստանը շահագրգռված են տարածաշրջանային կայունությամբ: Նա առաջնահերթություններ անվանեց հումանիտար աղետի կանխումը, ահաբեկչության դեմ պայքարը, թմրանյութերի շրջանառության դեմ պայքարը և մարդու իրավունքների պաշտպանությունը:
«Ես վերահաստատեցի ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Մենք կարծիքներ փոխանակեցինք Հայաստան-Ադրբեջան կարգավորման հեռանկարների՝ վստահության վերականգնման և երկխոսության անհրաժեշտության վերաբերյալ: Ես դատապարտում եմ Բելառուսի կողմից ապօրինի միգրացիայի օգտագործումը որպես զենք ԵՄ անդամ երկրների դեմ»,- գրել է Շառլ Միշելը Twitter-ում:
Discussed with President @KremlinRussia_E the recent developments in #Afghanistan and impact on broader region.
— Charles Michel (@eucopresident) September 8, 2021
The EU and Russia share an interest in regional stability. pic.twitter.com/EnqvDZdylC
Discussed with President @KremlinRussia_E the recent developments in #Afghanistan and impact on broader region.
The EU and Russia share an interest in regional stability. pic.twitter.com/EnqvDZdylC
— Charles Michel (@eucopresident) September 8, 2021
" target="_blank">