ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ է սահմանել Անգլիայում հանդես եկող 8 բրազիլացի ֆուտբոլիստի նկատմամբ
ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ է սահմանել «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» և «Լիդսի» նկատմամբ՝ նրանց 8 բրազիլացի ֆուտբոլիստներին արգելելով հանդես գալ թիմերի կազմերում 5 օրով։ Այս պատիժը հաջորդել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի բողոքարկմանը:
Հիշեցնենք՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները հրաժարվել էին ֆուտբոլիստներին ազգային թիմի ճամբար բաց թողնել, քանի որ Բրազիլիան ընդգրկված է կորոնավիրուսային երկրների կարմիր ցուցակում: Այս երկրներից Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո քաղաքացիներից պահանջվում է 10-օրյա կարանտին:
Սեպտեմբերի 10-14-ը, ըստ ՖԻՖԱ-ի պատժամիջոցների, ԱՊԼ հանդիպումներին չեն կարող մասնակցել Ռոբերտո Ֆիրմինոն, Ֆաբինյոն և Ալիսոնը («Լիվերպուլ»), Էդերսոնը և Գաբրիել Զեզուսը («Մանչեսթեր Սիթի»), Ֆրեդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Տիագո Սիլվան («Չելսի») և Ռաֆինյան («Լիդս»):