Շառլ Միշելն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորմանը:
Պաշտոնյան, համապատասխան գրառմամբ, այս մասին հայտնել է իր թվիթերյան էջում:
«Տեսակետներ փոխանակեցինք հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարների վերաբերյալ. անհրաժեշտ է վստահության կառուցում և երկխոսություն»,-գրել է Շառլ Միշելը: