Ջեսիքա Չեսթեյնն ու Օսկար Այզեքը կարմիր գորգի վրա անթաքույց մտերմություն են դրսևորել. երկրպագուները շտապել են հիշեցնել, որ երկուսն էլ ընտանիքներ ունեն (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասաններ Ջեսիքա Չեսթեյնն ու Օսկար Այզեքը համացանցում իրարանցում են առաջացրել այն բանից հետո, երբ, կարմիր գորգին միասին հայտնվելով, տարօրինակ մտերմություն են դրսևորել, գրում է Daily Mail-ը:
Դա անկեղծ զարմացրել է նրանց երկրպագուներին, որոնցից շատերը շտապել են հիշեցնել, որ երկուսն էլ ամուսնացած են և ընտանիքներ ունեն:
Խաղընկերները ներկա են եղել HBO-ի նոր Scenes from a Marriage ֆիլմի պրեմիերային, որը կայացել է Վենետիկի կինոփառատոնի շրջանակում:
44-ամյա Չեսթեյնը ձախ թևը գցել է 42-ամյա Այզեքի ուսին, մինչդեռ վերջինը, քնքշորեն շոյել է նրա մաշկը, ապա սևեռուն նայել աչքերի մեջ ու հետո մեղմիկ հպվել դերասանուհուն մարմնին, համբուրել թևը: Դա Չեսթեյնին ստիպել է ծիծաղել, հետո՝ փաթաթվել խաղընկերոջը:
Համապատասխան տեսանյութը Twitter-ում դիտվել է 10.1 մլն անգամ:
Դերասաններն իրենց ընտանիքների հետ