Եվրախորհրդարանը Եվրամիությանն առաջարկել է ստեղծել ռազմական ստորաբաժանում
Եվրամիությանը (ԵՄ) անհրաժեշտ է ստեղծել սեփական ռազմական ստորաբաժանում: Նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցությունը`Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), գրում է iz.ru-ն:
«ԵՄ -ն պետք է ավելի համախմբված աշխատի պաշտպանության հարցում: Մենք պետք է ևս մեկ քայլ կատարենք և ստեղծենք ԵՄ մեր սեփական ռազմական ստորաբաժանումը», - ասվում է կուսակցության հաղորդագրության տեքստում:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 4-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել էր, որ Եվրամիության ընդհանուր զինված ուժերի ստեղծումը կարող է հանգեցնել բացասական հետևանքների՝ Հյուսիսատլանտյան դաշինքի թուլացման և բուն Եվրամիության անմիաբանության տեսքով: