Տղաները գիտակցում են խաղի կարևորությունը․ լրացուցիչ մոտիվացիայի կարիք չկա․ Կապառոսը՝ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման մասին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 6-րդ մրցափուլի՝ Լիխտենշտեյնի հետ Երևանում կայանալիք խաղից առաջ հեռավար պատասխանել է հայ լրագրողների հարցերին․
Անդրե Կալիզիրի՝ Գերմանիայի հետ խաղում բացակայության մասին
«Մենք գիտենք, որ Կալիզիրը պետք է խաղա Լիխտենշտեյնի դեմ, դրա համար մեզ պետք էր, որ նա թարմ տեսք ունենք, այդ իսկ պատճառով նրան հանգստանալու հնարավորություն տվեցինք»։
Հյուսիսային Մակեդոնիայի հետ օրերս անցկացրած հանդիպման մասին
«Մենք կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա, անցյալի խաղերի մասին կմտածենք ու հետևություն կանենք»։
Գերմանիայի հավաքականից կրած պարտության մասին
«Իհարկե շատ ցավալի պարտություն կրեցինք։ Ցանկացած պարտություն ցավալի է։ Սակայն մենք գիտակցում ենք, որ վաղը խաղալու ենք մեր մարզադաշտում, մեր երկրպագուների աջակցությամբ և սա լավագույն մոտիվացիան է»։
Գերմանիայից կրած պարտության հոգեբանական հետևանքների և այն մասին, թե ինչ զրույց է ունեցել թիմի հետ
«Մեր թիմը շատ մեծ ցանկություն ունի վաղը խաղադաշտ դուրս գալու և խաղալու։ Սա այն խաղերից է, երբ լրացուցիչ մոտիվացիայի կարիք չկա։ Ֆուտբոլիստները գիտակցում են, թե որքան կարևոր է այն երեք միավորը, որի համար պայքարելու ենք վաղը։ Մենք ունենք մեկ առավելություն՝ խաղալու ենք մեր մարզադաշտում»։
Լիխտենշտեյնի հավաքականի մասին
«Անկասկած մեզ շատ բարդ խաղ է սպասվում։ Շատ դժվար։ Սա այն թիմն է, որը կամաց-կամաց առաջընթաց է գրանցում։ Պետք է վստահենք մեր ուժերևին, լինենք համբերատար և ցուցադրենք մեր խաղը»։
Սպասվելիք լեփ-լեցուն տրիբունաների մասին
«Սա շատ ուրախալի է։ Բնականաբար ոչ միայն 11 ֆուտբոլիստ է լինելու խաղադաշտում, այլև 13 կամ 14 հազար։ Սա ամենալավ ուժը կլինի մեզ համար։ Մենք բոլորս մասնակցելու ենք խաղին»։
Հիշեցնենք՝ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20։00-ին։
Բոլորն էլ գիտակցում են, թե ինչքան կարևոր է այս 3 միավորը. Կապառոսը՝ Հայաստան-Լիխտենշտեյն խաղի մասին