Իսպանիայի թագուհին Չիլիի նախագահի հետ հանդիպմանը ներկայացել է սկեսուրի՝ 40 տարվա զգեստով
Իսպանիայի թագուհի Լետիցիան խնայողության հրաշալի օրինակ է ցուցադրել՝ ամուսնու՝ Ֆելիպե VI-րդ թագավորի հետ Մադրիդում Չիլիի նախագահին դիմավորելու արարողությանը ներկայանալով սկսուրի՝ 40 տարվա զգեստով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, զգեստը ժամանակին՝ 1981թ. Հռոմում, կրել է Իսպանիայի նախկին թագուհի Սոֆիան՝ Ֆելիպե VI-րդի մայրը:
Պարբերականը նկատում է, որ 48-ամյա Լետիցիան հաճախ է տարբեր առիթներին ներկայանում նույն զգեստներով և հայտնի է իր անթերի, էլեգանտ ոճով: