Էդգար Բաբայանը կտեղափոխվի կիպրական ակումբ
«Ռիգա» ֆուտբոլային ակումբը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը 25-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանի հետ: Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Կիպրոսի առաջնության «Պաֆոս» ակումբում։ Բաբայանը Լատվիայի չեմպիոնի կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։