Գևորգ Մանուկյանը՝ ԱՊՀ երկրների առաջին խաղերի արծաթե մեդալակիր
Հայաստանը 5-րդ մեդալն է նվաճել Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում: Կորեշ մարզաձևում արծաթե մեդալի է արժանացել Գևորգ Մանուկյանը:
Նա 65 կգ քաշային կարգում երկու հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով Աբդուրախմոն Էգամովի (Ուզբեկստան) և Նուրսուլթան Նուրսեյթովի (Ղազախստան) նկատմամբ, իսկ եզրափակչում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռաբանի Նուրգալիևին:
Ավելի վաղ Հայաստանի մարզական պատվիրակությունից բռնցքամարտիկներ Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ), Դավիթ Սիմոնյանը (80 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Արշակ Բաբլումյանը (63 կգ)՝ բրոնզե:
ԱՊՀ երկրների առաջին խաղերին մասնակցում է 14-23 տարեկան շուրջ 1600 մարզիկ. Հայաստանն ունի 55 ներկայացուցիչ: