Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 501, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 245 765 է, մահվան դեպքերինը՝ 6106
Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 501 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245765-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 4939 է:
Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել: Սեպտեմբերի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1167 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6106-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 389 է, ընդհանուր առողջացածներինը՝ 229957, փաստացի բուժվողներինը՝ 9702։ Մեկ օրում արվել է 4659 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 581 821 թեստ: