Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կսպասարկեն խորվաթ մրցավարները
Ֆուտբոլի Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների միջև աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 6-րդ տուրի հանդիպումը կսպասարկեն խորվաթ մրցավարները: Այս մասին hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 8-ին «Հանրապետական» ստադիոնում անցկացվելիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 37-ամյա Դույե Ստրուկանը, որին եզրերում կօգնեն Գորան Պերիչան ու Մարյան Տոմասը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի տուրերից հետո Հայաստանի հավաքականը ունի 10 միավոր և երկրորդն է J խմբում: Առաջատար Գերմանիան ունի 12 միավոր, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտեյնը՝ 0 միավոր: