Կարելի է արդյո՞ք մարզվել պաշտպանիչ դիմակներով
Մարզվելու ընթացքում դիմակ կրելը չի ազդում դրա արդյունավետության վրա, ուստի կարող եք մարզվել նաեւ դիմակներով: Նման եզրակացության են հանգել Կանզասի համալսարանի Առողջապահության եւ հումանիտար գիտությունների քոլեջի կինեզիոլոգները:
Նրանք ուսումնասիրել են ինտենսիվության աստիճանական ավելացմամբ հեծանիվ են վարող 11 առողջ չափահաս տղամարդու եւ կնոջ՝ տարբեր տեսակի դիմակներով՝ վիրաբուժական, ֆլանելային, N95 կամ առանց դիմակ:
Ինչպես պարզվել է, անկախ դիմակի տեսակից կամ վարժությունների ինտենսիվությունից, արյան մեջ թթվածնի մակարդակը չի նվազել, իսկ հետազոտության մասնակիցների մոտ հիպերկապնիա (արյան մեջ ածխաթթու գազի կուտակում) չի նկատվել:
Ըստ հետազոտության հեղինակների՝ դիմակներ կրելիս հեւոցի զգացողությունն ավելանում է, սակայն վարժությունների առավելագույն տանելիությունը չի խախտվում: Նաեւ էական փոփոխություն չի նկատվում սրտանոթային առաջնային պատասխանների մեջ՝ անկախ վարժությունների ինտենսիվությունից:
Նոր հետազոտության արդյունքները ներկայացվել են Respiratory and Physiology & Neurobiology ամսագրում: