Բրեդ Փիթը հոգնել է նորաձևությունից
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը խոստովանել է, որ իր հագուկապում ճաշակի բացարձակ բացակայություն է: Աստղի հետ հարցազրույցը հրապարակում է Esquire-ը:
Լրագրողի հետ զրույցում 57-ամյա Փիթն ասել է, որ տարիքի հետ իր ոճի ընկալումը սկսել է վատանալ: «Տարիքի հետ դուք դառնում եք ավելի քմահաճ, և հարմարավետությունը դառնում է առաջնային», – ասել է դերասանը:
Ըստ դերասանի ՝ նորաձևության միտումներին հետևելը չափազանց հոգնեցուցիչ է, ուստի հագուստ ընտրելիս նա առաջնորդվում է հարմարավետությամբ: «Ես սիրում եմ միագույն հագուկապ, բայց այնպիսիք, որ նման չլինեն համազգեստի: Ես պարզության երկրպագու եմ», – բացատրել է Փիթը: Նա պատմել է, որ ուշադրություն է դարձնում մանրուքներին՝ կարի, գործվածքի որակին:
«Ես ներկայում հագնում եմ Loro Piana քաշմիրե սվիտեր, և եթե մինչև 86 տարեկան ապրեմ, այն կշարունակեմ կրել նույնիսկ ցեցի առաջացրած անցքերով: Այն թանկ է, բայց եթե կարողանամ այն հագնել 30 տարի, ապա գիննարդարացված կլինի», -ասել է դերասանը: