Մահացել է 39 տարի կոմայում եղած ֆուտբոլիստ Ժան-Պիեր Ադամսը
74 տարեկանում մահացել է ֆրանսիացի ֆուտբոլիստ Ժան-Պիեր Ադամսը։ Նա կոմայում էր 1982թ․ մայիսից, հաղորդում է Goal.com-ը։ Պատճառը եղել էր Լիոնի հիվանդանոցում կատարած վիրահատության ժամանակ թույլ տված բժշկական սխալը։
Ադամսը Ֆրանսիայի հավաքականի կազմում 1972-1976 թվականներին մասնակցել է 22 հանդիպման։ Նա հանդես եկել է ֆրանսիական «Նիմում», «Նիցայում», ՊՍԺ-ում։
Ադամսի պատվին անվանակոչվել են ստադիոններ Ֆրանսիայի երեք քաղաքներում։