ՌԴ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի մոտ 18 000 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են 17 856 կորոնավիրուսային վարակով ախտահարված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Հիվանդության զոհ է դարձել 790 մարդ, հիվանդանոցներից դուրս է գրվել 14 276 մարդ:
Նախօրյակին գրանցվել է 18 645 ախտահարված: Աճի տեմպը կազմում է 0,25 տոկոս, յոթ տոկոսը չունեն ախտանշաններ:Առաջվա պես առավել բարձր ցուցանիշներ են նշվում Մոսկվայում:
Մեկ օրում Ռուսաստանի մայրաքաղաքում հայտնաբերված դեպքերի քանակությունը կազմել է 1463, Մոսկվայի մարզում՝ 891, Սանկտ Պետերբուրգում՝ 690, առավել ցածր ցուցանիշներ են գրանցվել Մագադանի մարզում՝ 26, Նենեցական ինքնավար օկրուգում՝ 12, Չուկոտկայում՝ երեք:
Ընդամենը համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 7 300 455 մարդ, նրանցից 187 990-ը մահացել է, ապաքինվել 6 285 007 քաղաքացի: