ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է ԻՊ-ի կողմնակիցների, որոնք հարձակումներ էին պատրաստում Ինգուշիայում
Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է «Իսլամական պետության» կողմնակիցների, որոնք հարձակումներ էին պատրաստում Ինգուշիայում ոստիկանության աշխատակիցների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Գերատեսչության հանրային կապերի կենտրոնը:
Նշվում է, որ նրանք ինտերնետի միջոցով կապվել են կազմակերպության մյուս անդամների հետ և ահաբեկչություններ պլանավորել ինքնաշեն պայթուցիկ սարքերի և սառը զենքի օգտագործամբ: Ձերբակալվածների բնակության վայրերից առգրավել են հրաձգային և սառը զենք, ինքնաշեն պայթուցիչներ և հրկիզիչ սարքեր, ինչպես նաև՝ բաղադրամասեր և գործիքներ՝ դրանց պատրաստման համար:
Բացի այդ, նրանց կապի միջոցներում հայտնաբերվել է նամակագրություն ԻՊ-ի անդամների հետ, որոնք հաստատում են հանցավոր մտադրությունները: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել 205.5 հոդվածի 2-րդ մասով («Մասնակցություն ահաբեկչական կազմակերպության գործունեությանը), 205.5 հոդվածի 2-րդ մասով-33 մասի 5-րդ կետով («Հանցակցություն ահաբեկչական կազմակերպության գործունեության մասնակցությանը») և 205.6 հոդվածով («Հանցագործության մասին չհայտնելը»):