Անտոնիո Բանդերասը Վենետիկի միջազգային կինոփառատոնի կարմիր գորգին է հայտնվել Պենելոպե Կրուսի և ընկերուհու հետ (լուսանկարներ)
Սեպտեմբերի մեկին մեկնարկել է կինոաշխարհի ամենահին և հեղինակավոր միջոցառումներից մեկը՝ Վենետիկի կինոփառատոնը, որը մեկ վայրում է հավաքել ոչ միայն այս ոլորտի, այլև տարբեր ասպարեզների հայտնի ներկայացուցիչներին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, միջոցառման կարմիր գորգին է հայտնվել սիրված դերասան Անտոնիո Բանդերասը, որն իր մասնակցությամբ «Պաշտոնական մրցակցություն» կատակերգական ֆիլմի պրեմիերային է ներկայացել խաղընկերուհու՝ Պենելոպե Կրուսի և իր երկարամյա ընկերուհու՝ Նիքոլ Քիմփլի հետ:
Աղբյուրը նկատում է, որ 47-ամյա Կրուսը շատ էլեգանտ տեսք է ունեցել. նա կրել է Chanel բրենդի ճերմակ զգեստ, որը համադրել է մարգարտյա օղերի հետ: Մինչդեռ Քիմփլը ոչ պակաս գեղեցիկ է եղել՝ ճերմակ, խոր բացվածքով զգեստով:
Կինոփառատոնը կտևի մինչ սեպտեմբերի 11-ը. ժյուրին գլխավորել է Պոն Չժուն Հոն:
Պենելոպե Կրուս
Անտոնիո Բանդերաս
Բանդերասն ընկերուհու հետ