«Ո՞վ է ասում, որ Մանչեսթերում արև չկա». Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկարներ է հրապարակել Անգլիայում իր նոր տնից
Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն անգլիական Մանչեսթեր տեղափոխվելուց հետո սոցկայքերում լուսանկար է հրապարակել հետևյալ մակագրությամբ.«Ո՞վ է ասում, որ Մանչեսթրում արև չկա»: Լուսանկարում մարզիկը շորտով պառկած է կանաչ սիզամարգին:
36-ամյա Ռոնալդուն իտալական «Յուվենտուս»-ից անգլիական ակումբ է տեղափոխվել 19.8 մլն ֆունտ ստերլինգ աժողությամբ տրանսֆերի արդյունքում: Հայտնի է, որ նա նախքան իսպանական «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելը խաղացել է Մանչեսթրում:
Պորտուգալացին Անգլիա է ժամանել հինգշաբթի և այժմ մեկուսացել է ընտանիքի հետ՝ իր նոր տանը: Նա ճանապարհորդել է ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի և երեխաների՝ 11 -ամյա Կրիշտիանու Ռոնալդու կրտսերի, 3-ամյա Ալանա Մարտինա դոս Սանտոս Ավեյրոյի, 4-ամյա Եվա Մարիա Դոս Սանթոսի և 4-ամյա Մատեո Ռոնալդուի հետ:
Նրանք բնակություն են հաստատել մի քանի միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ առանձնատանը: