Խաղի արդյունքն ամեն ինչ ասում է. Գերմանիայի հավաքականը շատ մեծ առավելություն ուներ և մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները. Կապառոս
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Գերմանիայից կրած պարտությունից հետո կիսվեց իր տպավորություններով.
«Խաղի արդյունքն ամեն ինչ ասում է:
Գերմանիայի հավաքականը շատ մեծ առավելություն ուներ և մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները և երբ մենք չենք խաղում համապատասխան ռիթմով և պրեսինգով, օրինակ առաջին կեսում մենք ոչ մի խախտում չարեցինք, ու նման որակյալ թիմերի դեմ,ովքեր այդքան արագ են ու բարձր տեխնիկա ունեն,ամեն ինչ այսպես է կատարվում»,-ասել է Կապառոսը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը 0-6 հաշվով պարտություն կրեց Գերմանիայից և նահանջեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: