Ամերիկացի նախարարն ամուսնու հետ երեխաներ է ունեցել
ԱՄՆ տրանսպորտի նախարար Փիթեր Բութիջիչը, լինելով առաջին բաց գեյը, որը զբաղեցնում է պետական ծառայողի պաշտոն, երկու երեխա է ունեցել իր ամուսնու հետ, հաղորդում է The Washington Post -ը՝ հղում անելով քաղաքական գործչի թվիչթերյան էջին:
Բութիջիչը նշել է, որ զույգը աղջիկ եւ տղա է ունեցել, երկուսն էլ ծնվել են շաբաթ՝ սեպտեմբերի 4-ին: Որդուն անվանել են Բութիջիչի հանգուցյալ հոր պատվին:
«Մենք Չեսթենի հետ անչափ երախտապարտ ենք բոլոր բարեմաղթանքների համար, երբ առաջին անգամ հրապարակել ենք լուրը, որ մենք ծնողներ ենք դառնալու: Մենք ուրախ ենք ողջունել Պենելոպա Ռուոզին եւ Ջոզեֆ Բութիջիչին մեր ընտանիքում»,-գրել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ պարբերականը գրել է, որ զույգը, որն ամուսնացած է 2018 թվականից, փորձել է երեխա որդեգրել մեկ տարվա ընթացքում: