Բուլղարիայում միջատների համար հյուրանոց է բացվել
Բուլղարական Ռազլոգ քաղաքում միջատների համար նախատեսված հյուրանոց է բացվել, որտեղ նրանք կարող են հանգիստ ձմեռել: Այս մասին հայտնում է Europuls-ը:
Հյուրանոցը նման է փայտե տնակի ՝ թրթուրների, բզեզների, ճանճերի,զատիկների, մեղուների և ճպուռների համար նախատեսված առանձին «սենյակներով»: Յուրաքանչյուր «սենյակ» պատրաստված է բնական նյութերից՝ փշատերև ծառերի կոներից, քարերից, փայտերից։ Դիզայնը հաշվի է առնում «հյուրերի» անհատական նախասիրությունները:
Օրինակ, ենթադրվում է, որ զատիկներին դուր է գալիս ձմեռել բամբուկե ձողիկներում, ուստի այդպիսի ձողիկներից հատուկ սենյակներ են նախատեսված։ Միջատների հյուրանոցներ կան նաեւ ԵՄ այլ երկրներում: Օրինակ, Նիդեռլանդներում՝ հյուրանոցներ որդերի համար և բնակարան մեղուների համար: