Մահացել է Յուվենտուսի 17-ամյա ֆուտբոլիստը
«Յուվենտուսի» պատանեկան թիմերից մեկի անդամ Բրայան Դոդիենը մահացել է 17 տարեկան հասականում: Ֆուտբոլիստն ավելի քան 5 տարի պայքարում էր քաղցկեղի դեմ:
«Դոդիենի կորստի ծանր վիշտը «Յուվենտուսը» կիսում է ֆուտբոլիստի ընտանիքի անդամների հետ»,- ասված է թուրինյան ակումբի հայտարարության մեջ: Դոդիենի մոտ քաղցկեղը հայտնաբերվել էր 12 տարեկան հասակում: «Յուվեի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան այդ ժամանակ դառնալով գոլի հեղինակ, ցույց տվեց մարզաշապիկը, որի վրա գրված էր.
«Բրայան, ես քեզ հետ եմ»:
3 տարի անց Դոդիենը վերադարձավ մեծ ֆուտբոլ: Այդ ժամանակ Պոգբան իր մարզաշապիկը նվիրեց երիտասարդ տղային:
Հունիսին մահացել է «Պարմայի» նախկին ֆուտբոլիստ Ջուզեպպե Պերինոն: Նա մահացել է մի խաղի ժամանակ, որը նվիրված է եղել իր եղբոր հիշատակին: Այս մասին գրում է armsport.am-ը։