Չինացի գիտնականները փորձում են երկնաքարերից պաշտպանվելու համակարգ ստեղծել

Համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Չինաստանի գիտնականները մշակում են անվտանգության և պաշտպանության համակարգեր, բայց իրենց երկիրը պաշտպանելու են ոչ թե թշնամիներից, այլ երկնաքարերից, որոնք կարող են ավերածություններ առաջացնել, եթե բախվեն երկրին:
Չինացի գիտնականները հայտարարել են, որ իրենց երկարաժամկետ ծրագրերում է տիեզերք մի քանի տիեզերական սարքեր ուղարկելը: Դրանց մի մասը գտնվելու է Երկիր մոլորակին մոտ օրբիտայում, իսկ մյուս սարքերը ուսումնասիրելու են հարևան մոլորակները:
Ինչպես նաև գիտնականները հայտարարել են, որ մշակում են տիեզերական սարքեր, որոնք հասնելու են երկնաքարերին: Սա հնարավորություն է տալու ավելի մանրամասն ուսումնասիրել երկնաքարերի հատկությունները: