Շրթհարմոն նվագող առնետը գրավել է համացանցը
Համացանցի բազմաթիվ օգտատերեր ակտիվորեն տարածում են տեսանյութ, որտեղ Միստր Բլիկ անունը կրող առնետը շրթհարմոն է նվագում:
Առնետը երիտասարդ զույգի հետ ապրում է Նիդերլանդներում: Նրա տերերը երաժիշտներ են: Նրանք որոշել են, որ առնետն իրենցից ոչ պակաս երաժիշտ է և նրան շրթհարմոնով նվագելու հնարավորություն են տվել: Երաժշտական գործիքի վրա նախապես մեղր են քսել:
Միստր Բլիկը նրանց սպասումներն ամբողջությամբ արդարացրել է և գործիքով երաժշտության նմանվող ձայն արձակել: Նրա «ելույթի» ձայնագրությունը համացանցում մի քանի օրում 4,3 մլն դիտում է ունեցել:
Երաժիշտները «առնետային» երաժշտությանը թմբուկ և ստեղնաշարային գործիքներ են միացրել:
Տեսանյութն՝ այստեղ