Չինաստանում Մարս մոլորակն ուսումնասիրելու համար ուղղաթիռ են ստեղծել
Չինաստանում ներկայացրել են ուղղաթիռ, որը նախատեսված է Մարս մոլորակն ուսումնասիրելու համար: Այն նման է ամերիկյան Ingenuity դրոնին, որն այժմ աշխատում է Կարմիր մոլորակի վրա:
Չինական ուղղաթիռն ազգային տիեզերական կենտրոնում փորձարկումների փուլն անցել է օգոստոսի 20-ին:
Սա Մարսի տեխնոլոգիաների զարգացման ծրագրերի՝ NSSC-ի 3 հեռանկարային նախագծերից մեկն է:
Ուղղաթիռը հագեցած է մի քանի սարքերով: Դրանք են՝ միկրոսպեկտրոմետրը, զբոսաշրջային սպեկտրոմետրը, օպտիկական սարքերը, լազերային զոնդավորման միջոցները, ուլտրամանուշակագույն տվիչները, որոնք աշխատում են 13,1 նանոմետր ալիքի երկարությամբ և օդային հոսքի գերճշգրիտ անալիզատորը:
Զբոսաշրջային սպեկտրոմետրը Մարսի լանդշաֆտի սկանավորում է կատարելու: Առայժմ հստակ չէ, թե տիեզերական ինչ առաքելության շրջանակներում է դրոնը կիրառվելու: