Հայաստանի Մ-21 հավաքականը Ուկրաինա մեկնելուց առաջ վերջին մարզումն է անցկացրել
Հայաստանի Մ-21 ֆուտբոլի հավաքականն այսօր վերջին մարզումն է անցկացրել Երևանում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
«Մեր ընտրանին քիչ անց կմեկնի Կիև, որտեղ սեպտեմբերի 7-ին ուժերը կչափի Ուկրաինայի հասակակիցների հետ»,- գրել է ՀՖՖ-ն իր ֆեյսբուքյան էջում։