Գիտնականները ստեղծել են ձեռքի «զգայուն» պրոթեզ
Ամերիկացի գիտնականները ստեղծել են բիոնիկ պրոթեզ, որը թույլ է տալիս «զգալ» և կատարել ռեֆլեքսային շարժումներ: Lerner Research Institute-ի ստեղծարար աշխատանքի մասին հայտնում է Science Robotics ամսագիրը:
Բիոնիկ պրոթեզը թույլ է տալիս վերստեղծել անդամահատված վերջույթների զգայարանները։ Սարքը անդամահատման տեղում տեղադրված հինգ բլոկից է: Բլոկներից յուրաքանչյուրն ունի լուցկու տուփի չափս և պարունակում է նեյրոհամակարգչի ինտերֆեյս: Սա թույլ է տալիս յուրաքանչյուր մատից շոշափելիքի զգայարանը փոխանցել ուղեղին:
Իր հերթին, ինտերֆեյսը մտքերը վերածում է գործողությունների՝ մղելով ռեֆլեքսային շարժումների: Նեյրոհամակարգչի ինտերֆեյսը հնարավորություն է տալիս նաև ավելի ճշգրիտ վերարտադրել ձեռքերի մեխանիկան։ Պրոթեզը կարող է հաշվարկել ջանքերն ու շարժումները՝ ելնելով իրավիճակից:
Գիտնականները հաջողությամբ փորձարկել են ու թեստերը ցույց են տվել, որ կամավորները կարողացել են կատարել ռեֆլեքսային շարժումներ և բռնել իրեր ինտուիտիվ վերլուծության հիման վրա:
Ավելի վաղ ԱՄՆ -ից եւ Չինաստանից մի խումբ գիտնականներ ներկայացրել էին ձեռքի նեյրոպրոթեզ: Էլաստոմերային արտադրանքն առանձնանում է իր թեթևությամբ և համեմատաբար էժան է: Հեղինակները մտադիր են այն արտոնագրել: