Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղում ամենաշատ տարածություն հաղթահարել է Հենրիխ Մխիթարյանը
Ըստ InstatScout-ի տվյալների, Հյուսիսային Մակեդոնիա -Հայաստան խաղում ամենաշատ տարածություն հաղթահարել է թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը` գրանցելով 12238 մ արդյունք: Երկրորդ տեղում Սոլոմոն Ուդոն է՝ 11762 մ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հովհաննես Համբարձումյանը` 11174 մ արդյունքով:Հայտնում է ՀՖՖ-ն։
Նշենք՝ Մունդիալ-2022-ի ընտրական փուլի շրջանակում օրեր առաջ Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի հետ։