Զբոսաշրջիկը փորձել է պարզել, թե ի՞նչ կա Սուրբ Ղազարոսի սարկոֆագում
Կիպրոսում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկը հայտնվել է տհաճ իրավիճակում: Նա խրվել-մնացել է Սուրբ Ղազարոսի սարկոֆագում:
Առայժմ հայտնի չէ, թե ինչու է նա այնտեղ մտել, բայց ամբողջ զբոսաշրջային խումբը ստիպված է եղել օգնության հասնել կնոջը:
Սկզբում ուղեկցորդն է օգնության հասել, բայց նա նույնպես չի կարողացել գլուխ հանել: Կնոջը կարողանում են սարկոֆագից հանել համատեղ ջանքերով: