Ինչպես նիհարել և հեշտությամբ հագենալ
Հնդիկ սննդաբան Նենսի Դեհրան խորհուրդ է տվել նրանց, ովքեր ցանկանում են նիհարել, հեշտությամբ հագենալ՝ սահմանափակելով չափաբաժինը, գրում է The Indian Express- ը։
Փորձագետի կարծիքով՝ ափսեի երկու երրորդը պետք է զբաղեցնի սպիտակուցներով հարուստ սնունդը, որը երկար ժամանակ հագեցածության զգացում է տալիս, ինչպես նաև բանջարեղենը և աղցանը. դրանք ունեն շատ բուսական մանրաթելեր և սննդարար նյութեր, այդ պատճառով ավելի արագ են հագեցնում օրգանիզմը:
Դուք պետք է սկսեք դրանցից և միայն հետո անցնեք ածխաջրերով բարձր կալորիականությամբ սննդի, որոնց համար հատկացված է ափսեի վերջին երրորդ մասը:
Սպիտակուցներից, բանջարեղենից և աղցանից հետո օրգանիզմն այլևս ուտելու կարիք չի ունենա: «Այս մեթոդը հեշտ է, հարմար և ապահովում է բազմազանություն», – ասում է Դեհրան: