Բելգրադում կանցկացվի բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի 21-րդ առաջնությունը

Բելգրադում է նշանակված բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի 21-րդ առաջնությունը: Արդեն հայտնի է մրցաշարի տարբերանշանը: Հայտնում է ՀԱՕԿ-ը։
Միջոցառման մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի 24-ին, իսկ եզրափակիչը՝ նոյեմբերի 6-ին:
Ստուգատեսը 2021թ. մարզաձևի միջազգային ֆեդերացիայի օրացուցային ծրագրի գլխավոր իրադարձությունն է: Կազմակերպիչները վստահեցնում են, որ ամեն բան կանեն, որպեսզի առաջնությունն անցկացվի բարձր մակարդակով և անմոռանալի դառնա մասնակիցների համար:
Բելգրադը երկրորդ անգամ է դառնում բռնցքամարտի աշխարհի առաջնության մայրաքաղաք: