Սննդաբանը նշել է սովորական ուտեստներն առավել օգտակար դարձնելու ուղիները
Ավստրալացի սննդաբան Քլոե Մաքլիդը նշել է սովորական կերակուրն ավելի առողջ դարձնելու ուղիները: Այս մասին հայտնում է Daily Mail- ը:
Որպես առողջ սննդակարգ՝ Մաքլիդն առաջարկում է շաբաթական ուտել 30 չափաբաժին տարբեր բուսական մթերքներ: Նա պնդում է, որ դա այնքան էլ դժվար չէ, որքան կարող է թվալ, քանի որ բուսական սնունդը շատ բազմազան է և կարող է ավելացվել այլ ուտեստների մեջ:
Սննդաբանը կարծում է, որ որոշ բաղադրատոմսերի անհրաժեշտ է ավելացնել լոլիկ կամ ավոկադո, մյուսների դեպքում տեղին կլինի սամիթը կամ մաղադանոսը: Շիլայի կամ պուդինգի վրա կարելի է շաղ տալ արևածաղկի սերմեր:
Մսի սոուսների կամ քարրիի մեջ փորձագետը խորհուրդ է տալիս ավելացնել բուսական բաղադրիչների համամասնությունը: Բացի այդ, Մաքլիդը կարծում է, որ արժե ավելի բազմազան դարձնել գարնիրը: Օրինակ՝ բրնձի կամ հնդկաձավարի փոխարեն փորձել գարի և ամարանտ՝ ամերիկյան հացահատիկ, որն աճեցնում էին ացտեկները: