Չինաստանում մեկնարկել է ռուս-չինական ինքնաթիռների համատեղ արտադրություն
Չինաստանում մեկնարկել է CR929 ռուս-չինական ինքնաթիռների համատեղ արտադրությունը: Այս մասին հայտնում է «Ցզեֆան Ժիբաո» պարբերականը:
Ավելի վաղ Չինաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր ճարտարագետ Յան Չժիգանը հայտնել էր, որ առաջին ինքնաթիռի արտադրութունը կսկսվի այս տարի:
Ըստ նրա, սա նշանակում է, որ նախագծային բոլոր աշխատանքներն ավարտված են , այդ թվում ֆյուզելյաժի ձևը, չափսերը և հիմնական կոնստրուկցիաների նյութն ընտրված են, ինչպես նաև որոշված են մատակարար ընկերությունները:
Նախատեսվում է, որ ռուս-չինական ինքնաթիռները կշահագործվեն 2028-2029 թվականներին: Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են CR929 ինքնաթիռների արտադրության ծրագրերն իրականացնել 2025-2027 թվականներին: Ինքնաթիռները նախատեսված են 250-300 ուղևորի համար և լուրջ մրցակից են դառնալու համաշխարհային ավիաարտադրության այնպիսի մոդելների, ինչպիսիք են Airbus-ը և Boeing-ը: Ծրագրի արժեքը ներկա պահին գնահատվում է 13-20 մլրդ դոլար:
Ռուսական կողմի համաֆինանսավորումը կազմում է 600 մլրդ ռուբլի:
Հաշվարկվել է, որ առաջիկա 20 տարիներին Չինաստանում կպահանջվի նման 1200 ինքնաթիռ, իսկ ռուսական պահանջարկը կազմում է 50-120 ինքնաթիռ: Ծրագիրը նախատեսում է 20 տարում 800 CR929 ինքնաթիռ արտադրել: