Որպես անհայտ որոնվող 19-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է Ջրվեժ գյուղի գերեզմանատանը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 2-ին Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատանը 19-ամյա Սալիմ Դ.-ի դիակի հայտնաբերման փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա օգոստոսի 28-ին Սալիմ Դ.-ի հարազատները դիմել էին ոստիկանություն և հայտնել, որ նա դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության տարածքային բաժնում սկսել էին որոնողական աշխատանքներ:
Սեպտեմբերի 2-ին նշված գերեզմանոցի ցանկապատերի միջնամասում հայտնաբերվում է Սալիմ Դ.-ի դին՝ խիստ նեխած, քայքայված, կրծքավանդակի, պարանոցի և գլխի շրջանի հյուսվածքները մերկացած վիճակում:
Դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի ոստիկանապետը, տարածքային բաժնի պետն ու ավագ հետաքննիչը: