Էրդողանը հաստատել է Ադրբեջանի հետ երեք պայմանագրերի ուժի մեջ մտնելու ժամկետները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Ադրբեջանի հետ երեք պայմանագրերի ուժի մեջ մտնելու ժամկետները:
Ըստ մամուլի, հաստատված է «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը», որն ուժի մեջ է 2021 թվականի ապրիլի 29-ից, ինչպես նաև «Համաձայնագրեր Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում», որը գործում է 2021 թվականի ապրիլից և «Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև մշակութային կենտրոնների ստեղծման, գործունեության և շահագործման մասին համաձայնագրեր», որն ուժի մեջ է 2021 թվականի մարտից: