Ֆրանսիայում թեթև շարժիչով ինքնաթիռի ընկնելու հետևանքով երկու մարդ է զոհվել
Առնվազն երկու մարդ է զոհվել Ֆրանսիայի հյուսիսում՝ Սոմի դեպարտամենտում, տուրիստական թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով գերատեսչության հրշեջ-փրկարարական ծառայությանը:
Ըստ հաղորդագրության՝ երկտեղանի ինքնաթիռն ընկել է դաշտում: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, վթարի պատճառը հրդեհը չի եղել: