Գվարդիոլայի նկատմամբ հաղթանակները երևի ցավ են պատճառում Տուխելին․ Մայնցի մարզական տնօրեն
«Մայնցի» մարզական տնօրեն Քրիստիան Հայդելը խոսել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի դիմակայության մասին անգլիական Պրեմիեր-լիգայում․
«Ենթադրում եմ՝ Տուխելը բավարարվածություն կամ հրճվանք չի ապրում, երբ հաղթում է Խոսեպ Գվարդիոլային։ Չնայած այն ուրախությանը, որ նա զգում է սեփական հաջողության առթիվ, դա, հավանաբար, նրան ցավ է պատճառում, քանի որ նա շատ է գնահատում Գվարդիոլային։
Պեպը նրա համար օրինակ է եղել, Տուխելն ամբողջովին յուրացնում էր այն, ինչ նկատում էր Գվարդիոլայի աշխատանքում։ Ես վստահ եմ, որ Տուխելն անսահման երախտապարտ է Գվարդիոլային այն ամենի համար, ինչ նրանից սովորել է»,- ասել է Հայդելը։
«Չելսին» 3 խաղից հետո 7 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Մանչեսթեր Սիթին» 6 միավորով 7-րդ տեղում է։
Աղբյուր ArmSport.am