Գերմանիայի դեմ խաղում դաշտ դուրս գալու դեպքում Մխիթարյանը 90-րդ հանդիպումը կանցկացնի Հայաստանի հավաքականի կազմում
Աշխարհի առաջնության որակավորման փուլի Գերմանիա-Հայաստան խաղում խաղադաշտ դուրս գալու դեպքում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հավաքականի կազմում կանցկացնի 90-րդ հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
ՀՖՖ-ն նաև հայտնում է, որ Գերմանիայի դեմ խաղում խաղադաշտ դուրս գալու դեպքում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը կանցկացնի իր 40-րդ հանդիպումը:
Մխիթարյանը հավաքականում խփել է 30, իսկ Բարսեղյանը` 8 գնդակ:
Հենրիխ Մխիթարյանն ու Տիգրան Բարսեղյանն այս պահի դրությամբ հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մեջ երկու լավագույն ռմբարկուներն են: