Գործարար համաժողով Լոս Անջելեսում
Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել գործարար հանդիպում, որին մասնակցել են 110 ընկերություն միավորող հայաստանյան «Մանթաշով» գործարարների միության» անդամները, լոսանջելեսահայ գործարարներ, համայնքային գործիչներ։ «Մանթաշով» միության նախագահ Վահրամ Միրաքյանը ուրվագծել է Հայաստանի գործարար միջավայրը, որը առավել բարեփոխելու նպատակով միությունը սերտորեն գործակցում է պետության հետ։ նա նշել է, որ իրենք հաճախ են գործարար ոլորտի բարեփոխումները խթանող օրենսդրական նախագծեր առաջարկում։
Կառույցը նպատակ ունի ընդլայնելու գործունեությունը՝ ընդգրկելով սփյուռքահայ գործարարների։
Սփյուռքի հայաշատ կենտրոններում կբացվեն «Մանթաշով» միության մասնաճյուղեր։ Այդ ուղղությամբ առաջին քայլը Լոս Անջելեսում միության մասնաճյուղի հիմնադրումն է, որի մասին հայտարարվել է միջոցառման ժամանակ։