Դիլիջան-Սևան ավտոճանապարհային թունելի հյուսիսային մուտքի ոլորանների 8 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգվում է
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային այցով Դիլիջան համայնքում էր:
Մարզպետը ծանոթացել է պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող Դիլիջան-Սևան ավտոճանապարհային թունելի հյուսիսային մուտքի ոլորանների 8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:
Արդեն սկսվել են ճանապարհի ֆրեզման աշխատանքները (6.8 կմ), որից գոյացած նյութը տրամադրվելու է Դիլիջան համայնքին՝ համայնքային ճանապարհների և փողոցների բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար: