Ջոլին խոստովանել է, որ Փիթի հետ ապրած 14 տարվա ընթացքում վախեցել է իր և ամբողջ ընտանիքի անվտանգության համար (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին խոստովանել է, որ դերասան Բրեդ Փիթի հետ ապրած 14 տարվա ընթացքում վախեցել է իր և ամբողջ ընտանիքի անվտանգության համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 46-ամյա աստղը նշել է, որ 57-ամյա Փիթի հետ հարաբերությունների ժամանակ ունեցած փորձառության հետևանքով գիտակցել է երեխաների իրավունքների կարևորությունը:
Ջոլիի խոսքով՝ ինքն այս թեմայով չի կարող մանրամաներ պատմել, քանի որ Փիթի հետ երեխաների խնամակալության շուրջ դատական գործընթացը դեռ չի ավարտվել: Նա ակնարկել է, որ խոսքն ընտանեկան բռնության մասին է:
Նախկին զույգն ունի վեց երեխա, որդեգրած 20-ամյա Մեդոքսը, 17-ամյա Պաքսը, 16-ամյա Զահարան, և կենսաբանական դուստրեր 15-ամյա Շայլոն, 13-ամյա երկվորյակներ Նոքսը և Վիվիենը:
Ջոլին հավելել է, որ ինքը տրավմաների է ենթարկվել և «կոտրվել» այն «սարսափելի» փորձից, որը, նրա կարծիքով, շարունակվել էր «վերջին տասնամյակում»: Բայց, չնայած այդ ամենին, նա պնդում է, որ ցանկանում է, որ իր ամբողջ ընտանիքը «ներառյալ հայրը» «ապաքինվի և խաղաղ լինի»:
«Մենք միշտ ընտանիք կլինենք», - ավելացրել է նա: