ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը կմասնակցի «Զապադ-2021» ռազմավարական զորավարժությանը. ՀՀ ՊՆ
Հայ-ռուսական երկկողմ համագործակցության համատեղ միջոցառումների 2021 թ. պլանի համաձայն՝ սեպտեմբերի 10-16-ը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքներում անցկացվելիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը կմեկնի ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժադաշտ: