Վահագն Ալեքսանյանի մասնակցությամբ միջադեպի մասով քրեական գործ չի հարուցվի. ՀՔԾ-ում քննարկումներ են. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մասնակցությամբ տեղի ունեցած հայտնի միջադեպի հետ կապված, երբ նա հարվածել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին, քրեական գործ չի հարուցվի։
Ըստ էության, նրանք փորձում են գտնել այնպիսի հիմնավորումներ, որ քրեական գործ չհարուցեն։ Այս ընթացքում, երբ պաշտոնատար անձանց կանչել են հարցաքննությունների, փորձել են անուններ կորզել, բայց շատերը անուններ չեն տվել։
Նախաքննական մարմինը այդ միջադեպով թերևս քրեական գործ չի հարուցի։ Ամեն դեպքում, գործով նյութերի նախապատրաստման փուլում տրամադրություններն այդպիսին են, իսկ թե արդյունքում ինչ որոշում կկայացվի, ցույց կտա ժամանակը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։