Մանչը զոհվեց Մոխրաթաղում. Arlur (Տեսանյութ)
Արցախյան առաջին պատերազմում անմահացած Մանուկ Սահակյանը՝ Մանչը, ապրեց ընդամենը 23 տարի։ Նա մասնակցեց 23 գյուղի ազատագրման ու պաշտպանության գործին։
Մանուկ Սահակյանը կռվել է Լեոնիդ Ազգալդյանի «Ազատագրական բանակի» շարքերում։ Ընկերները բնութագրում են նրան որպես քաջ, կամային բարձր արժանիքներով օժտված, իր տարիքից ավելի հասուն ու համառ հերոսի։
Հանուն սերունդների իրենց հայրենիքում ապրելու իրավունքի՝ Մանչը զոհեց իր կյանքը։ Նա հերոսացավ 1992 թվականի հուլիսի 27-ին՝ Մոխրաթաղում մղված մարտերում։
Հուլիսի 27-ին, Զվարթնոց գյուղի դպրոցի բակում, որտեղ հերոսին նվիրված հուշահամալիր կա, հարազատներն ու ընկերները կրկին անգամ հարգել են նրա հիշատակը։
Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները գեղեցիկ ցերեկույթ էին պատրաստել։ Հայաստանի տարբեր վայրերից հերոսի հիշատակը հարգելու էին եկել մարտական ընկերները։
Տեղի է ունեցել նաև Մանուկ Սահակյանի անվան դասասենյակի բացման արարողությունը։
Arlur.am-ի հետ զրույցում «Ազատագրական բանակի» փոխհրամանատար, «Լեոնիդ Ազգալդյան» ջոկատի հրամանատար, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը Մանուկ Սահակյանին անվանել է գաղափարի մարտիկ։ Մարտական ընկերը՝ Հարություն Հակոբյանը, նշեց, որ օրերով կարող է պատմել Մանչի հերոսությունների և ընկերասիրության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։