Տավուշի մարզի ուժային կառույցները 24-ժամյա ռեժիմով լծված են եղել Փաշինյանի անվտանգության ապահովմանը․ նա իր կարճատև արձակուրդն անցկացնում էր Դիլիջանում. «Փաստ»
««Փաստ» թերթի տեղեկություններով, անցած մի քանի օրերին Տավուշի մարզի իրավապահ ողջ համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում էր: Բանն այն է, որ իր կարճատև արձակուրդը Նիկոլ Փաշինյանն անցկացնում էր Դիլիջանում, ինչի պատճառով ուժային կառույցները 24-ժամյա ռեժիմով լծված են եղել նրա անվտանգության ապահովմանը:
Տավուշի մարզի մեր աղբյուրները փոխանցում են, որ մարզի իրավապահ համակարգի աշխատակիցները պարզապես ժամերն են հաշվել, թե երբ է Փաշինյանի արձակուրդը ավարտվելու, որ վերադառնա Երևան, իրենք էլ վերադառնան իրենց հիմնական գործառույթներին: Նման վիճակն արդեն «սովորական» է դառնում Փաշինյանի համար, քանզի մեկ անգամ չեն ԶԼՄ-ներն արձանագրել, որ նույնիսկ մեկ օրով որևէ մարզ մեկնելիս նրան անպայման ուղեկցում են համապատասխան կառույցների հարյուրավոր ծառայողներ, որոնց տեղում միանում են տվյալ մարզի բազմաթիվ ուժայիններ, եթե ոչ բոլորը..․»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։