Անջելինա Ջոլին Amnesty International-ի հետ մանուկների համար գիրք է գրել
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հետ մանուկների համար գիրք է գրել և լիահույս է, որ դրա միջոցով աշխարհի երեխաներին կխրախուսի պայքարել հանուն իրենց իրավունքների, գրում է Daily Mail-ը:
«Ամբողջ աշխարհում շատ երեխաներ վտանգված են, և մենք պարզապես բավականաչափ չենք անում: Սրանք նրանց իրավունքներն են, որոնք որոշվել են տարիներ առաջ՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչը կդարձնի նրանց առողջ, հավասարակշռված, ապահով և կայուն մեծահասակներ», - ասել է Ջոլին Reuters-ին տված հարցազրույցում: